Աշխարհի ամենահարուստ մարդը նոր ռեկորդ է սահմանել

Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի ունեցվածքն ավելացել է 13 միլիարդ դոլարով։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Սա Bloomberg Billionaires Indexի ողջ պատմության մեջ մեկ օրվա ընթացքում ունեցվածքի աճի ամենամեծ ցուցանիշն է եւ յուրատեսակ ռեկորդ է հանդիսանում։
Այս ռեկորդը Բեզոսը կարողացել է սահմանել շնորհիվ այն բանի, որ նրա ղեկավարած ընկերության բաժնետոմսերը մեկ օրում թանկացել են 7,9 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 73 տոկոսով։ Amazon-ի կապիտալիզացիան հասել է 117 միլիարդ դոլարի։ Բեզոսի կարողությունը հասել է 189 միլիարդ դոլարի։ Այս տարում ընդհանուր առմամբ, նա հարստացել է 74 միլիարդ դոլարով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )