ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ

18-ամյա իտալացի Կլեմենտե դել Վեկյոն դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիոնատերը՝ 3,5 միլիարդ դոլար կարողությամբ։ Այս մասին հայտնում է ամերիկյան Forbes-ը։

Կլեմենտեն աշխարհում ակնոցներ արտադրող ամենամեծ՝ Luxottica-ի հիմնադիր Լեոնարդո դել Վեկյոյի (Ray Ban ապրանքանիշի սեփականատերն էր, նրա հիմնած ընկերությունը շրջանակներ է արտադրում Chanel-ի, Prada-ի և այլ շքեղ ապրանքանիշերի համար) 7 երեխաներից ամենափոքրն է։

Ամենաերիտասարդ միլիարդատիրոջ կարգավիճակում նա փոխարինել է գերմանացի Քևին Դեյվիդ Լեմանին, ով նույնպես 18 տարեկանում հորից ժառանգեց բիզնեսի մի մասը։ Լեմանների ընտանիքին է պատկանում գերմանական dm-drogerie markt դեղատների ցանցը:

Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Լեոնարդո դել Վեկյոն, մահացել է 2022 թվականի հունիսին՝ թողնելով 25,5 միլիարդ դոլար կարողություն։ Ձեռնարկատիրոջ ժառանգները բաժնետոմս են ստացել Delfin հոլդինգում, որի միջոցով գործարարը բաժնետոմսեր է ունեցել Luxottica-ում և այլ ընկերություններում, այդ թվում՝ իտալական Mediobanca և UniCredit բանկերում։

Հաջորդ ամիս Կլեմենտե դել Վեկիոն կդառնա 19 տարեկան: Forbes-ը տեղեկություն չունի, թե արդյոք նա ինչ-որ կերպ մասնակցում է հանգուցյալ հոր բիզնեսի կառավարմանը։

Ընդհանուր առմամբ, Forbes-ի մինչև 30 տարեկան միլիարդատերերի վարկանիշում ընդգրկվել է 15 մարդ։ Նրանց ընդհանուր կապիտալը կազմում է 64 միլիարդ դոլար, ինչը 10 միլիարդով ավելի է, քան մեկ տարի առաջ։ 15-ից միայն չորսն են ինքնուրույն ստեղծել իրենց հարստությունը:

Մնացածը կապիտալը ստացել են ժառանգաբար, ինչպես և երիտասարդ միլիարդատերերի ցուցակը գլխավորած 30-ամյա Մարկ Մատեշիցը, ով տնօրինում է Red Bull-ի 49 տոկոս բաժնետոմսերին։ Նրա կարողությունը գնահատվում է 34,7 միլիարդ դոլար։

Այսքան երիտասարդ տարիքում նման գումարներ ունենալը բավականին հազվադեպ է։ 15 երիտասարդ հարուստները կազմում են աշխարհի 2640 միլիարդատերերի ընդամենը 0,6 տոկոսը:

Forbes-ի միջին միլիարդատերը 65 տարեկան է, իսկ ամենատարեցը ապահովագրական մագնատ Ջորջ Ջոզեֆն է, ով այս տարի դառնում է 102 տարեկան։

Share This