Աշխարհի ամենաբարակ ծալվող սմարթֆոնը՝ կմշակի Samsung-ը

Samsung-ն արդեն սկսել է մշակել այս գերբարակ սմարթֆոնը։ Ի տարբերություն ամենամոտ մոդելի՝ Galaxy Z Fold6 Slim-ի, որի հաստությունը կլինի մոտ 10 մմ, նոր սարքը, որը դեռ անուն կամ թողարկման ամսաթիվ չունի, ծալված վիճակում կունենա մոտ 7 մմ հաստություն։

Համեմատության համար՝ Galaxy Z Fold6-ը ծալված վիճակում ունի 12,1 մմ հաստություն։

Չինական Honor Magic V3-ի հաստությունը ծալված վիճակում 9,3 մմ է։

 

Share This