Աշխարհի ակումբային առաջնության մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո

ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի ակումբային առաջնությունում ավարտվեցին առաջին տուրի հանդիպումները։

32 թիմ բաժանված է 8 ենթախմբերի։ Պայքարը 1/8 եզրափակիչում կշարունակեն առաջին երկու տեղերը գրաված թիմերը։

Առաջին տուրում հաղթանակներ տարան ֆրանսիական ՊՍԺ-ն, բրազիլական «Բոտաֆոգոն», Մյունխենի «Բավարիան», բրազիլական «Ֆլամենգոն» ու Լոնդոնի «Չելսին», արգենտինական «Ռիվեր Փլեյթը», հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունսը», Թուրինի «Յուվենտուսն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» եւ ավստրիական «Զալցբուրգը»։

 

Share This