Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հումանիտար մի շարք համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին շրջանում մենք շատ ենք խոսում այն ​​մասին, որ, Աստված տա, որ երրորդ համաշխարհային պատերազմը չսկսվի։ Մենք հենց այս սարսափելի իրադարձության նախաշեմին ենք, բայց, փառք Աստծո, մարդկությունը դեռ մի կերպ դանդաղում է և դեռ չի ընկղմվել դրա մեջ», – ասել է Լուկաշենկոն։

Միաժամանակ, Բելառուսի նախագահն ընդգծել է, որ տևական ժամանակ է, ինչ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում։

«Այն, որ իրական տեղեկատվական պատերազմ է ընթանում, դա միանշանակ է», – ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ տեղեկատվությունը կառավարում է աշխարհը։

Share This