Անջելինա Ջոլին կնկարահանվի բարձր նորաձեւության մասին ֆիլմում

Անջելինա Ջոլին կնկարահանվի ֆիլմում, որը կապված է լինելու բարձր նորաձեւության աշխարհի հետ։

Ֆիլմը կոչվում է Stitches։ Ռեժիսորն է Էլիս Վինոկուրը, նկարահանումները կատարվելու են ֆրանսերեն եւ անգլերեն։

Variety-ի տվյալներով՝ «ֆիլմի գործողությունը կատարվում է Փարիզում, բարձր նորաձեւության աշխարհում»։

Անջելինան «ֆիլմում կատարելու է  ռեսժիսորի դերը եւ երեք կանանցից մեկն է, որոնց կյանքը հատվում է Նորաձեւության շաբաթում»։

Նկարահանումները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն  2025թ. սկզբին։

 

Share This