Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը դեկանի պաշտոնը հնարավոր է վերականգնվի 2-րդ կիսամյակից
Այս պահին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարը Կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին Ambion.news-ի հետ զրույցում հայտնեցին ԵՊՀ-ից։
Ըստ AMBION.NEWS-ի աղբյուրի, կան ներքին խոսակցություններ, ըստ որի, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի պաշտոնը հնարավոր է՝ կվերականգնվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ազատվել էր պաշտոնից։
Հավելենք նաև, որ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը երեկ՝ նոյեմբերի 27-ին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի հետ եպիսկոպոսների հանդիպմանը։
