Անձնագրային ծառայություն դիմելիս քաղաքացուց կանխիկ գումար գանձելն արգելվում է. Բիչախչյան

1

Անձնագրային ծառայություն դիմելիս ցանկացած տեսակի գործողության համար եթե սահմանված է պետական տուրք, քաղաքացու կողմից ներկայացվում է պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր։ Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Աշխատակցի կողմից անդորրագրի փոխարեն կանխիկ գումար գանձելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»,- գրել է նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )