Անհնար է գոհ լինել, երբ ամեն 100 մետրը մեկ ողորմություն հավաքողներ են հայտնվել

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «5-րդ ալիքի» եթերում ունեցած հարցազրույցի ընթացքում կարծում է, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՆԱ-ի մասով հրապարակած թվերը, ըստ որոնց, Հայաստանն արդեն առաջ է անցել Վրաստանից եւ առաջ կանցնի նաեւ Ադրբեջանից, ինչին Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը բավական կոշտ պատասխան է տվել, ճիշտ են, ապա չկա որեւէ խնդիր, որպեսզի հակադարձեն վրացի նախարարին եւ ապացուցեն իրենց ճշմարտացիությունը։ Մյուս կողմից, Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ ցանկացած թիվ առ ոչինչ է, եթե շարքային քաղաքացին կյանքի բարելավումն անմիջականորեն իր վրա չի զգում, իսկ նման բան այսօր քաղաքացին չի զգում, քանի որ նույնիսկ կարելի է ասել, որ ամենավատ Նոր տարին այս տարի դիմավորեցին քաղաքացիները։ Պատգամավորը այն բնութագրում է որպես բրդուճներով Նոր տարի, նկատելով, որ այն ավանդական ընտանեկան տոն է եւ պետք է դիմավորել արժանապատիվ կերպով, արժանավայել պայմաններում, եւ ոչ թե ինչ որ բրդուճային ձեւով, ժողովրդավարության անվան տակ։ Անդրադառնալով, արդեն այն հարցին, թե արդյոք Հայաստանում հեղափոխություն եղել է, Գեւորգ Պետրոսյանը որպես անձնական կարծիք հայտնեց, որ եղել է իշխանափոխություն եւ հեղափոխություն կլիներ այն ժամանակ, եթե մարդկանց կյանքը բարելավեր։ Նա արձանագրում է, որ մարդիկ հեղափոխություն են արել ոչ թե նրա համար, որ կառավարական ամառանոց վերանորոգվի երկու միլիոնով կամ թանկարժեք ինքնաթիռ գնվի եւ այլն։ Առհասարակ պատգամավորին անհասկանալի է ԿԳՄՍ նախարարությունում բաժանված պարգեւավճարների հիմնավորվածությունը․ ըստ նրա, եթե ուսուցիչն ու գիտնականը դեռ ցածր աշխատավարձ են ստանում, ու սովի ճիրաններում են, ապա առանց այն էլ 1,5 միլիոն դրամ ստացող նախարարի համար պարգեւավճար ստանալը անհիմն է, նախարար, որը ոլորտին մեղմ ասած չի տիրապետում եւ միայն պատվով տրանսգենդեր է ընդունում։ Պատգամավորը համաձայն չէ վարչապետի այն պնդման հետ նաեւ, որ աշխատելու համար բոլոր պայմանները ստեղծված են, ու բազմոցին պառկած մարդկանց աղքատության հարցը կառավարությունը չի լուծելու։ Ըստ նրա, 60 հազար դրամանոց աշխատանքի չգնացողին մեղադրել պետք չէ, քանի որ այդ վաթսուն հազարի 45 հազարը ծախսվում է աշխատանքի գնալ գալու եւ նախաճաշիկի համար, իսկ տակը մնացած 15 հազարի համար մարդը չի գնա աշխատելու, իսկ եթե այդ աշխատավարձը լինի օրինակ 120 հազար դրամ, ապա գնացողները շատ կլինեն։ Պատգամավորը նկատում է, որ չի կարող գոհ լինել այն կառավարության սոցիալական քաղաքականությունից, որի օրոք ամեն հարյուր մետրը մեկ ողորմություն հավաքողներ են հայտնվել փողոցներում, ու դա լավ օրից չէ։

Конец переписки

Введите сообщение…

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )