Անկեղծորեն ցանկանում ենք՝ Կովկասում խաղաղությանն ուղղված մեր ջանքերը պսակվեն հաջողությամբ. Լեբեդև

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գործընկերները շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության լիարժեք վերականգնմամբ։

Այս մասին Ադրբեջանի նախագահական ընտրությունները դիտարկելիս լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար, կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։

«Անկեղծ կլինեմ, մենք ձեր հարևաններն ենք, ԱՊՀ մեր գործընկերները նույնպես չափազանց շահագրգռված են, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը լիովին վերականգնվի և պայմաններ ստեղծվեն հետագա առաջադեմ զարգացման համար: Ակտիվորեն գործում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունը, այլև հարևան երկրները՝ Վրաստանը, Իրանը, Թուրքիան: Եվ մենք, անկեղծորեն ցանկանում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության լիարժեք վերականգնմանն ուղղված այս հավաքական ջանքերը պսակվեն հաջողությամբ և հնարավորինս արագ», – ավելացրեց նա:

Share This