Անկարայում հարևանների աղմուկի պատճառով վիճաբանության ժամանակ 5 մարդ է մահացել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում աղմուկի պատճառով հարևանների վիճաբանության ժամանակ սպանել են հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի, հաղորդում է NTV հեռուստաալիքը։«Մայրաքաղաքում 5 հոգի, այդ թվում՝ նույն ընտանիքի երկու երեխա, սպանվել են հարևանի կողմից, ում հետ նրանք վիճաբանել են աղմուկի պատճառով», – հաղորդում է հեռուստաալիքը։«Մեկ ընտանիքից չորս հոգի մահացել է տեղում, մեկը՝ հիվանդանոցում»,- պարզաբանել է հեռուստաալիքը։
