Անկախ նրանից թե ես ինչ պաշտոն կզբացեղնեմ՝ես միշտ լինելու եմ Շիրակի մարզի կողքին.Շիրակի մարզպետը ազատվել է պաշտոնից

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ազատվել է մարզպետի պաշտոնից: Շիրակի նախկին մարզպետը ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր հրաժարականի պատճառը: «Այն պահից սկսած երբ որոշվեց, որ պիտի գլխավորեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը, այդ պահից պարզ էր, որ անկախ ընտրությունների ելքից՝ես չեմ զբաղեցնելու Շիրակի մարզպետի պաշտոնը:Այն ինչը այսօր տեղի ունեցավ, այդ որոշման տրամաբանական շարունակությունն էր»,-հայտարարեց Հովհաննես Հարությունյանը: Նախկին մարզպետը շնորհակալություն հայտնեց վարչապետին և կառավարությանը՝Շիրակի մարզպետի պատվաբեր պաշտոնը, իրեն վստահելու համար: Հարությունյանի խոսքով՝թե ինչպես է ինքը աշխատել այս 8-9 ամիսների ընթացքում շիրակցին կարող է դրա գնահատականը տալ, ընդգծելով, որ ինքը մշտապես հավատարիմ է եղել այն ճիշտ մոտեցումներին, ինչը բնորոշ է շիրակցուն: «Իմ որոշումների հիմքում եղել են միայն ի նպաստ Շիրակի որոշումներ…ես ուրախ եմ և հպարտ, որ իմ կյանքի ընթացքում հնարավորություն եմ ունեցել նման պատվաբեր պաշտոն զբաղեցնելու համար: 8-9 ամիսների ընթացքում բոլորդ ականատես եք եղել, թե մենք ինչպիսի գործընթացների միջով ենք անցել:Մենք ունեցել ենք հետպատերազմական խնդիրներ, որոնք հիմա էլ են առկա և իմ յուրաքանչյուր որոշման մեջ, որոշումներիս հիմքում պատերազմի հետևանքների հնարավոր չեզոքացումն է եղել: Թեկուզ բյուջեի սղության պայմաններում մենք կարողացել ենք կառավարությունից լրացուցիչ միջոցներ բերել մարզ: Մենք շատ հետաքրքիր գործընթացների մեջ էինք, երբ ամենօրյա ռեժիմով քարոզարշավի ընթացքում շփվում էինք քաղաքացիների հետ և այն խնդիրները, արձագանքը և այն ամենը ինչ իմացանք՝քաղաքացիների հետ շփման արդյունքում,դեռևս այդ խնդիրների լուծումների ուղղությամբ պիտի աշխատենք և անկախ նրանից թե ես ինչ պաշտոն կզբացեղնեմ՝ես միշտ լինելու եմ Շիրակի մարզի կողքին:Ես այնպիսի որոշումներ կկայացնեմ, որ Շիրակի մարզը շահեկան դիրքում լինի»,-նշեց Հովհաննես Հարությունյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչու՞«Քաղաքացիական պայամնագիրը» Գյումրիում ձախողեց, Հարությունյանը նշեց. «Շատ կարևոր է հասկանալ ինչու՞ մեր քաղաքացիները չուզեցին գնալ ընտրության: Մի կարևոր հանգամանք, որը «ՔՊ»-ն չի ձախողել դա քաղաքացու քվեի կարևորումն է և այո ՀՀ քաղաքացու յուրաքանչյուր քվեն կարևոր է և ՀՀ քաղաքացին ինչպես որոշի այդպես էլ լինելու է»: Հովհաննես Հարությունյանը գործադիր մարմնում թե ինչ պատոն կզբաղեցնի, ասում է՝դեռևս քննարկման փուլում է, վերջնական որոշման մասին անպայման բոլորը կիմանան: Հիշեցնենք, որ 2018թ.-ի իշխանափոխությունից հետո Շիրակի մարզում 4 անգամ մարզպետ է փոխվել: Կարեն Հակոբի Սարուխանյան-2018-2019թթ, Տիգրան Գուրգենի Պետրոսյան -2019-2021թթ, Հովհաննես Ավետիքի Հարությունյան-հունվար-նոյեմբեր 2021թ․ և հաջորդ մարզպետի պաշտոնում շրջանառվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանի անունը:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )