
Հայաստանը Ադրբեջանի համար բացել է իր օդային տարածքը այն դեպքում, երբ Իրանը փակել է սեփական օդային տարածքը ադրբեջանական ռազմական ավիացիայի համար՝ Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարմանը խոչընդոտելու նպատակով:Սա ինչի՞ մասին է խոսում, փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ, որ Հայաստանը պաշտոնապես «միջանցք» ասվածը տրամադրել է Ադրբեջանին։Քթերիս տակ ինչ ասես կատարվում է, իսկ մեր հարգարժան իշխանությունը էնքան լռեց, որ վերջը ռուսական լրատվականներից իմացանք։Որ չսկսվեր խուճապ և ևս մեկ անգամ վերահաստատվեր, որ Նիկոլը ինչ- որ խաղերի մեջ է հատուկենտ մանր ինֆորմացիա էր տրվում ՊՈԱԿ- ի աշխատակիցների շուրթերով։Դիցուք՝ Մովսես Հարությունյան շատ հրատապ գրառում կատարեց, ո՛չ Իրանն է փակել իր օդային տարածքը, ո՛չ էլ Հայաստանը` բացել։ Ստորև գրառումը՝ Ասեմ որ, նախ Հայաստանի օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար։ Հենց Ադրբեջանն է 2013 թվականին իր նախաձեռնությամբ որոշել դադարեցնել Հայաստանի օդային տարածքով ավիափոխադրումները, որպեսզի տնտեսական վնաս հասցնի մեզ, իսկ երեկվանից էլ որոշել է վերսկսել մեր օդով քաղաքացիներ տեղափոխելը։Ադրբեջանի օդային տարածքն էլ իր հերթին փակ չի եղել Հայաստանի ավիաընկերությունների համար, այլ Հայաստանն է հրաժարվել փոխադրումներ կատարել Ադրբեջանի տարածքով։ Նույն հաջողությամբ` մենք էլ կարող ենք, օրինակ, այսօրվանից սկսել օգտվել իրենց օդային տարածքից։Իրանը փակել է միայն ռազմական նշանակության թռիչքների հնարավորությունը, իսկ Ադրբեջանից իրականացվող քաղաքացիական թռիչքների համար օդը շարունակում է բաց մնալ։Եթե անգամ ուզենանք էլ` չենք կարող Ադրբեջանին արգելել մեր օդային տարածքով քաղաքացիական նշանակության ավիափոխադրումներ իրականացնել, քանի որ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան արգելում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) անդամ-պետություններին խտրական մոտեցում կիրառել իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ։ Ստացվում է, որ 2018 թ.-ին սեր և թավիշ խոստացող իշխանությունը իր խոստմանը հետամուտ է, բայց ոչ թե ժողովրդի հարցում այլ թուրք-ադրբեջանական եղբայրների։ Մինչ համացանցը պայթում էր, ամեն մեկը իր խելքի չափով վերլուծում իրավիճակը, այդ ժամանակ քաղավիացիայի կոմիտեն սկսեց կենդանության նշաններ ցույց տալ, հաստատեց համացանցը ցնցումների մեջ պահած լուրը։Ընդգծելով, որ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի։