Այս սննդամթերքները մաhացու են շաքարախտով տառապող մարդկանց համար

Շաքարախտով տառապող մարդկանց համար չափազանց կարևոր է հետևել իրենց սննդակարգին: Որոշ սննդամթերքներ կարող են կտրուկ բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը և հանգեցնել վտանգավոր հետևանքների, այդ թվում՝ հիպերգլիկեմիկ կոմայի: Ահա ամենավտանգավոր սննդամթերքների ցանկը.

Քաղցրավենիք և թխվածքաբլիթներ – տորթեր, խմորեղեն, կոնֆետներ և սպիտակ հաց, պարունակում են պարզ ածխաջրեր, որոնք անմիջապես բարձրացնում են գլյուկոզի մակարդակը:

Գազավորված և քաղցր ըմպելիքները – շաքարով հարուստ լիմոնադները և հյութերն առաջացնում են արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումներ:

Ճարպոտ կարմիր միսը և տապակած սննդամթերքները – մեծացնում են ինսուլինային դիմադրությունը և կարող են վատթարացնել արյան անոթների վիճակը:

Կիսաֆաբրիկատներն ու երշիկեղենը – պարունակում են թաքնված շաքարներ, տրանս ճարպեր և վնասակար հավելումներ, որոնք բացասաբար են ազդում նյութափոխանակության վրա:

Սպիտակ բրինձը և կարտոֆիլը – չնայած «բնական» լինելուն, ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս և արագ բարձրացնում են շաքարի մակարդակը:

Բարդություններից խուսափելու համար շաքարախտով հիվանդները պետք է ընտրեն ցածր գլիկեմիկ ինդեքսով, հարուստ մանրաթելերով, սպիտակուցներով և առողջ ճարպերով սննդամթերք: Սննդակարգը փոխելուց առաջ անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

Share This