Այս մարդիկ շարունակում են բոլորին դնել երկարականջավորների տեղ և կարծել, որ ներսում հեքիաթներ պատմելով կարելի է երկիրն ամրացնել դրսում. Արմեն Աշոտյանը՝ ԱԳ նախարարի հարցազրույցի վերաբերյալ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով BBC հեռուստաընկերության HardTalk հաղորդաշարում ԱԳ նախարարի հարցազրույցին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Իշխանական քարոզչամեքենան սին ջանքեր է գործադրում սվաղելու համար ԱԳ նախարարի անհաջող և սկանդալային հարցազրույցը։
Բովանդակային բազան փաստարկային առումով նույնքան թույլ է, որքան ողջ խորհրդարանական դիվանագիտությունը միասին վերցրած։
Այս մարդիկ շարունակում են բոլորին դնել երկարականջավորների տեղ և կարծել, որ ներսում հեքիաթներ պատմելով կարելի է երկիրն ամրացնել դրսում։
Մի հետաքրքիր բան նկատեցի։ Նրանց թվում է, որ տապալված հարցազրույցի բուռն հանրային եւ քաղաքական արձագանքի պատճառը նախարարի անվայել եւ անպատվաբեր ձեւակերպումներն էին «նախորդների» մասին։
Այ տնաշեններ, հիշեցնեմ ձեզ, որ 2008 թվականի ամռանը Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց Եվրոպայի Խորհրդում Հայաստանի դեսպան եւ մեզ հետ միասին լծվեց Մարտի 1-ի արտաքին քաղաքական հետևանքների վերացման գործին։
Պիտի խոստովանեմ, որ նա բոլորիցս լավ էր աշխատում այն ժամանակ, շատ ավելի արդյունավետ ու համոզիչ էր կատարում իր ներքաղաքական առաջադրանքը։
Հ.Գ. Քանզի ասում են, որ լավ բաները չեմ նկատում, ասեմ, որ հարցազրույցի միակ լավ բանը նախարարի փայլուն անգլերենն էր»։
