Այս իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի Արցախ անունը դուրս գա գիտակցությունից

«Իմ Հայրենիքը» դասագիրքը լույս է տեսել 2024 թվականին, դժբախտաբար այն ժամանակահատվածում, երբ Արցախն ամբողջությամբ հանձնված էր թշնամուն և այս իշխանությունների համար այլևս փակված էր Արցախի թեման։

Ինչպես սպասելի էր…նոր առարկան, նոր քարտեզ էր իրենից ենթադրում, այսինքն` դասագրքում Արցախը չկա, ոչ մի բառ չկա Արցախի մասին։
Ուսուցիչները վրդովված են իշխանությունների վարած քաղաքականությունից։ Նրանց բնորոշմամբ` այս դասագրքի հրապարակումով իշխանությունները պատերազմ են հայտարարել մեր ինքնության դեմ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն քայլի գնաց, որպեսզի մեր գիտակցության միջից ջնջի Արցախ անունը։ Չկա գլուխ, չկա գլխացավանք:
Ուսուցիչներին արգելված է գրքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ, հակառակ դեպքում աշխատանքից ազատման ծանուցումը չի ուշանա։
Առանձին զրույցներին հասկանալի է, որ նրանք գիտեն ինչպես աշակերտին մատուցել Հայոց պատմությունը և սպերմանել, որ Արցախը Հայաստան է, կամ հայկական երկրորդ անկախ հայրենիքը։

Share This