Այս երևույթը ցույց է տալիս Հայաստանում քաղաքական համակարգի խեղվածությունը. Քաղաքական վերլուծաբան

«Հետաքրքիր է, Հայաստանից բացի էլ ինչ երկրներ կան, որտեղ, ներկայացուցչական առաջնային մանդատի կրող անձը՝ խորհրդարանի պատգամավորը, կարող է ցանկություն ունենալ առաջադրվել համայնքի ղեկավարի պաշտոնի, որը ենթակա է համայնքի ավագանուն»,-գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Գյումրիում սպասվող ընտրություններին։

Նրա գնահատմամբ, այս երևույթը ցույց է տալիս Հայաստանում քաղաքական համակարգի խեղվածությունը, և այն, թե ինչ է իրենից ներկայացնում խորհրդարանի մեծամասնությունը՝ խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում:

«Իհարկե միայն այս երևույթը չէ, որ դա ցույց է տալիս»,-նշել է նա։

Share This