Այս երեքին կառաջարկեմ լավ ուսումնասիրել Ադրբեջանի պատմագիտական դպրոցի հեղինակների մտքերը ու նոր ծիծաղել և ծաղրել մեր քարտեզները. Գագիկ Համբարյան

Երեկ Հ1-ի եթերում այս երեքով նստած ծաղրում ու ծիծաղում էին Մեծ Հայքի թագավորության ու Տիգրան Մեծի տերության տարածքի ու սահմանների վրա…
Նորմալ է, քանի որ կեղծիքներով և մանիպուլյացիաներով լի Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ Սմբատը տղամարդլամիշ էր լինում պատմությունից շատ հեռու գտնվող երկուսի հետ՝ Տիգրանի, ով ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության բաժինը և Պետրոսի, ով ավարտել է ԵՊՀ թուրքագիտության բաժինը… Սմբատի համար շատ հեշտ է “բանավիճել” պատմության հետ կապ չունեցողների հետ, որը շատ զզվելի ու զավեշտալի էր դիտվում…
Լավ կլիներ հաղորդավար Պետրոսը որպես բանավիճող հրավիրեր Սմբատի դասագիրքը քննադատողներից մեկ-երկու պատմաբանների ու մենք իրոք տեսնեինք իրական բանավեճ, այլ ոչ թե “Կոկա-Կոլան Ադրբեջանից հին է” Տիգրանի հրապարակ նետված ու ցածրակարգ մակարդակի ինչ-որ խոսակցություններ…
Ի դեպ, ռուսաց լեզվի մասնագետ Տիգրանին խորհուրդ կտամ թուրքերեն լեզի մասնագետ Պետրոսի հետ միասին ատոմային ֆիզիկային կամ էլ գինեկոլոգիային նվիրված բանավեճեր և քննարկումներ կազմակերպել ու դարակազմիկ մտքեր արտահայտել…
Ի դեպ, այս երեքին կառաջարկեմ լավ ուսումնասիրել Ադրբեջանի պատմագիտական դպրոցի հեղինակների մտքերը ու նոր ծիծաղել և ծաղրել մեր քարտեզները…

Share This