Այսօր ինչ կատարվեց Ազգային ժողովում.Արսեն Բաբայան
Քաղաքական իշխանությունը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գլխին կախեց Դամոկլյան սուր: Ուղիղ ասեց՝ դու խախտել ես անհամատեղելիության կանոնը, բայց մենք քեզ չենք ազատում ՍԴ դատավորի պաշտոնից:
Այսպիսով, Սեդա Սաֆարյանը դատավորի լիազորություններն իրականացնելիս այլևս երբեք չպետք է մոռանա, որ ինքը պարտք է քաղաքական իշխանությանը:
Ի դեպ, սրանում ես Սեդա Սաֆարյանին չեմ մեղադրում, քանի որ ինքը փաստացի դարձավ քաղաքական իշխանության զոհը:
Դրա համար էի խորհուրդ տալիս Սեդա Սաֆարյանին, որպեսզի խնդրի իր հարցն անպայման ներկայացնեն Սահմանադրական դատարանի քննությանը:
