Այսօր Դեղձանիկ-ում տոն էր.Վիկա Մատինյան

Այսօր “Դեղձանիկ”-ում տոն էր
Ոչ,հյուր չեր եկել… մեր ընկեր Գուգուշն էր եկել…
16 տարի կարոտի ու հեռավորության տարիներ։ Դեղձանիկցիներին պետք չի բացատրել ով է Գրիգոր Թագվորյանը,անկախ հեռավորությունից Փարիզ-Գյումրի նա միշտ եղել է մեր կողքին,ուրախացել մեր հաջողություններով,տխրել երբ ինչ-որ բան միգուցե չի ստացվել,մեր կողքին է եղել իր խորհուրդներով,սրտացավորեն ինչպես ծնողն է մտածում իր զավակի մասին… իսկ “Դեղձանիկ”-ը իր ստեղծած “զավակն” է որի սիրտը բաբախում է արդեն 42 տարի օր օրի էլ ավելի հասունանալով ու զարգանալով։ Ինչքան էլ շնորհակալություն հայտնենք միեւնույնն է քիչ կլինի… Ցանկությունս մեկն է. ապրեք երկար ու առողջ ընկեր Գուգուշ ջան,որ միշտ “Դեղձանիկ”-ը թևեր ունենա ու դայլայլի?

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )