Այսօր Անի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն է.Դավիթ Առուշանյան

Այսօր Անի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։

Հարգելի’ անեցիներ, այս կիրակի, մարտի 26֊ին հնարավորություն ունենք զարգացում ու հզորացում բերել Անիին։ Սրտացավ ու բանիմաց համայնքապետի և ավագանու անդամների շնորհիվ կարելի է մշտական պահել համայնք֊պետություն համագործակցությունը, դրանով իսկ արագ զարգացնել Անին, որտեղ, ինչպես գիտեք, անելիքներն ու աշխատանք պահանջող խնդիրները շատ են։

Այսպիսով, մարտի 26֊ին անպայման գնալ ընտրության` օգտագործելով որոշելու իրավունքը, միևնույն ժամանակ ընտրություն կատարել հանուն մեր բնակավայրերի համաչափ, կայուն զարգացման, հանուն լավ ապագայի։

Մենք վստահում ենք մեր թիմին և ցուցակը գլխավորող Արման Սարիբեկյանին, գիտենք, որ բոլոր նախանշված բարեփոխումները իրականացվելու են ընտրություններից հետո։

Share This