Այլ ուժերի առկայությունը տարածաշրջանում խնդիրներ է ստեղծում. Իրանի նախագահ

Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը կարող է միայն վատթարացնել և ապակայունացնել իրավիճակը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Մեր գերագույն առաջնորդը և ես կարծում ենք, որ մեր տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային երկրների միջև համաձայնագրերի միջոցով»,- ասել է Իրանի նախագահը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և համապարփակ են։

Իրանական կողմը մտադիր է շարունակել սերտ երկխոսությունը։ Այսօրվա բանակցություններից հետո Պուտինն ու Փեզեշքիանը  համաձայնագիր կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։

Share This