«Այդպես կարելի է պայթել չարությունից և լպիրշությունից». Պուգաչովան պատասխանել է Սոլովյովի մեղադրանքներին


Երգչուհի Ալլա Պուգաչովան պատասխանել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի մեղադրանքներին։ Երգչուհին սոցիալական ցանցերում մեկնաբանել է լրագրողի պահվածքը.

«Ցավում եմ Վոլոդյայի համար։ Այդպես, ի վերջո, կարելի է պայթել չարությունից և լպիրշությունից», – գրել է արտիստը:

Ավելի վաղ Սոլովյովին զայրացրել էր Պուգաչովայի` Ռուսաստան վերադարձը։ «Եթե մարդը ժամանակին մեծ է եղել, ապա նրա մեծությունը հաստատվում է պատմության ամենակարևոր պահերին լռությամբ: Վերադարձե՞լ է երեխաներին դպրոց ուղարկելու։ Եվ չի՞ նկատել, թե ինչ էր խոսում ամուսինը, և ոչ մի բառ չի՞ ասել: Ինչո՞ւ եք եկել։ Փողերն են վերջացե՞լ»: – ասել է հեռուստահաղորդավարը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )