ԱՄՆ-ում 4 ուղևորով ուղղաթիռն ընկել է գետը. Известия

Ամերիկյան Նոքսվիլ քաղաքում Eurocopter EC-130 ուղղաթիռն ընկել է Թենեսի գետը: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով WVLT հեռուստաալիքին:

Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ ուղղաթիռում 4 մարդ է եղել:
Նրանցից 3-ը կարողացել են լողալով ջրի երես դուրս գալ և նկատվել մոտակայքում գտնվող նավակի անձնակազմի կողմից: 4-րդ ուղևորի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դեպքի վայրում որոնողական խմբեր են աշխատում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )