ԱՄՆ-ում տղամարդը ձեռքերով շնաձուկ է բռնել

ԱՄՆ-ում տղամարդը ձեռքերով խոշոր շնաձուկ է բռնել, գրում է LADBible-ը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տղամարդը սոցցանցերում հայտնի է «Hood Fishing Entertainment» անունով։ Հայտնի է, որ նա ապրում է Ֆլորիդայի հարավ-արևմուտքում, և իր տեսանյութերում հետևորդներին պատմում է, թե ինչպես ձուկ բռնել։

Սակայն նա իսկապես հայտնի դարձավ այն ժամանակ, երբ հրապարակեց կադրեր, որոնցում պատկերված էր, թե ինչպես է բռնում խոշոր շնաձկանը ձեռքերով։ Չնայած այն հանգամանքին, որ գիշատիչը չափերով բավականին մեծ է, բլոգերը հաջողությամբ դուրս է բերում նրան ջրից՝ զարմացնելով հետևորդներին։

Share This