ԱՄՆ-ում որոշ դեղամիջոցների վրա թուրինջի հետ անհամատեղելիության մասին նախազգուշացումներ կհայտնվեն

Թուրինջը պարունակում է վիտամին C և կալիում, սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմի կանոնավոր գործունեության համար: Սակայն թուրինջի հյութը և թուրինջից պատրաստված այլ արտադրանքները կարող են ազդել դեղամիջոցների գործողության վրա:

ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների հսկողության վարչությունը պահանջել է, որ դեղատոմսով և առանց դեղատոմսի տրվող դեղամիջոցները, որոնք սովորաբար ընդունվում են խմելու միջոցով,  նախազգուշումներ պարունակեն, որ դրանք ընդունելիս թուրինջի օգտագործումն արգելվում է, գրում է Medicak Life Sciences News-ը:

Վարչությունը ներկայացրել է որոշակի դեղամիջոցների օրինակներ, որոնց հետ գրեյպֆրուտի հյութը կարող է խնդիրներ առաջացնել.

Խոլեստերինի մակարդակն իջեցնող որոշ ստատինային դեղամիջոցներ, ինչպիսիք են Զոկորը (սիմվաստատին) և Լիպիտորը (ատորվաստատին):

Արյան բարձր ճնշումը բուժող որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են Պրոկարդիան և Ադալատ ՍՍ-ն (երկուսն էլ՝ նիֆեդիպին):

Փոխպատվաստման մերժումը բուժող որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են Նեորալը և Սանդիմուն պարկուճները կամ խմելու լուծույթը (երկուսն էլ ցիկլոսպորինով): Որոշ հակատագնապային դեղամիջոցներ, օրինակ՝ ԲուՍպարը (բուսպիրոն):

Կրոնի հիվանդության կամ խոցային կոլիտի բուժման համար օգտագործվող որոշ կորտիկոստերոիդներ, ինչպիսիք են Էնտոկորտը և Ուկերիս հաբերը (երկուսն էլ՝ բուդեսոնիդ):

Սրտի ռիթմի խանգարումը բուժող որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են Պասերոնի և Կորդարոնի հաբերը (երկուսն էլ՝ ամիոդարոն):

Որոշ հակահիստամինային դեղամիջոցներ, օրինակ՝ Ալեգրան (ֆեքսոֆենադին):

Միաժամանակ նշվում է, որ թուրինջի հյութը չի ազդում վերը նշված կատեգորիաների բոլոր դեղամիջոցների վրա:

Փոխազդեցության աստիճանը կարող է տարբեր լինել՝ կախված անձից, դեղամիջոցից և թուրինջի հյութի օգտագործված քանակից:

Share This