ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որը 70 տարի ապրել է «երկաթե թոքերի» սարքում (լուսանկարներ)
ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլասից Փոլ Ալեքսանդրը, որը մանկության տարիներին պոլիոմիելիտով վարակվելուց հետո յոթ տասնամյակ ապրել է «երկաթե թոքերի» սարքի մեջ, մահացել է: Այս մասին է independent.co.uk-ը:
Ինչպես նշում է independent.co.uk-ը, նա 6 տարեկանում՝ 1952 թվականին, պարանոցից ներքև կաթվածահար է եղել վիրուսի պատճառով: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, գիտակցության գալուց հետո տղան տեսել էր, որ մեխանիկական «թոքերի սարքի» մեջ է: Արդյունքում Ալեքսանդրը, որին տրվել է «երկաթե թոքով մարդը» անունը, ապրել է դրանում իր ամբողջ կյանքը:
Ըստ Gofundme-ի էջի, որը ստեղծվել էր Ալեքսանդրի խնամքի համար վճարելու համար, նա մահացել է երկուշաբթի:
Երկաթե թոքը գործում էր որպես դիֆրագմ՝ օգնելու Ալեքսանդրին շնչել այն բանից հետո, երբ բժիշկը տրախեոտոմիա է կատարել:
Ալեքսանդրը մեկն էր այն բազմաթիվ երեխաներից, որոնք տեղադրվել են «երկաթե թոքերի» սարքի մեջ՝ 1950-ականներին ԱՄՆ-ում պոլիոմելիտի բռնկման ժամանակ:


