ԱՄՆ-ում թույլատրել են գրիպի դեմ առաջին պատվաստանյութի օգտագործումը սփրեյի ձեւով

ԱՄՆ սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկման վարչությունը (FDA) հավանություն է տվել գրիպի դեմ առաջին պատվաստանյութին, որը բուժաշխատող չի պահանջուն ընդունման համար, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Քթին փչվող սփրեյի ձեւով պատվաստանյութը կարող են բերել տուն, դա թույլ կտա ընդլայնել բնակչության հասանելիությունը գրիպի դեմ ամենամյա ներարկումներին։

AstraZeneca ընկերության FluMist սփրեյը արժանացել է FDA-ի հավանությանը դեռեւս 2003թ., բայց միայն այժմ է պետական մարմինը թույլ տվել պացիենտներին կամ նրանց խնամողներին ինքնուրույն օգտագործել այն։ Սակայն դեղն ստանալու համար անհրաժեշտ է դեղատոմս բժշկի կողմից։

Share This