ԱՄՆ-ն և ԵՄ-ն խոսել են «վերջին հնարավորության» մասին

ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիվանագետները գաղտնի բանակցություններ են վարում այն մասին, թե ով կլինի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի իրավահաջորդը: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրի խոսքով՝ ամերիկացի և եվրոպացի դիվանագետները նաև մտածել են՝ որքանով են ներկայիս իշխանությունները կարողանում արդյունավետ կառավարել Իրանը:

Բացի այդ, պարբերականի տվյալներով, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում դիվանագիտությունը «վերջին հնարավորություն» կունենա վերջ դնելու Իսրայելի և Իրանի հակամարտությանը:

Share This