ԱՄՆ-ն պատրաստ է կին նախագահ ունենալու

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը հայտարարել է, որ ինքը կասկած չունի՝ ԱՄՆ-ն պատրաստ է կին նախագահ ունենալու՝ պնդելով, որ ամերիկացիներն ավելի շատ հոգ են տանում այն ​​մասին, թե ինչ կարող են անել թեկնածուներն իրենց օգնելու համար, այլ ոչ թե այն մասին, թե «ինչ սեռի են» թեկնածուները, գրում է The Guardian-ը։

Փոխնախագահի հայտարարությունը հնչել է NBC News-ի լրագրող Հոլլի Ջեքսոնին տված հարցազրույցի ժամանակ, ով հարցրել է, թե արդյոք նա կարծում է, որ երկիրը պատրաստ է, որ կինը ղեկավարի Օվալաձև գրասենյակը: «Բացարձակապես։ Անկասկած», – պատասխանել է Հարրիսը:

«Մեր ճնշող մեծամասնությունը շատ ավելի ընդհանրություններ ունի, քան տարբերություններ, և ամերիկացի ժողովուրդը ցանկանում է, որ իր նախագահը լինի բոլոր ամերիկացիների նախագահը», – ասել է Հարրիսը:

Share This