ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC News-ին մեկնաբանել է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ուկրաինայի զենքի վերաբերյալ՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները լիովին կվճարեն այն սպառազինությունը, որը Վաշինգտոնը կմատակարարի Կիևին։
Ռուբիոն ընդգծել է, որ դաշնակիցները կստանան անհրաժեշտ պաշտպանության համակարգերը Ուկրաինային տրամադրելու համար, իսկ հետո առանձին ֆինանսական համաձայնագրերով կվերականգնեն իրենց զինապահեստները՝ գնումներ կատարելով ԱՄՆ-ից։
Թրամփն ավելի վաղ նշել էր, որ Կիևը դեռ կստանա որոշակի քանակությամբ հիմնականում պաշտպանական զինատեսակներ, սակայն միաժամանակ ընդգծել է՝ իրենք նույնպես զինամթերքի կարիք ունեն: