ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային ՀՕՊ հրթիռների մատակարարումը. Politico

Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված զենիթային հրթիռների մատակարարումը՝ սեփական պաշարների սպառման պատճառով։ Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

«Պենտագոնը դադարեցրել է Ուկրաինային որոշ հակաօդային պաշտպանության հրթիռների և այլ ճշգրիտ կառավարվող զինամթերքի մատակարարումը՝ ԱՄՆ զենքի պաշարների չափազանց կրճատման մասին մտահոգությունների պատճառով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Թերթի տվյալներով՝ որոշումը կայացրել է Պենտագոնի քաղաքական բաժնի ղեկավար Էլբրիջ Քոլբին՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության պահեստներում հրետանային արկերի, զենիթային հրթիռների և զինամթերքի սպառման մասին տեղեկացվելուց հետո։

Նշվում է, որ Քոլբին որոշել է կրճատել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը դեռևս հունիսի սկզբին, սակայն որոշումն ուժի մեջ է մտել միայն հիմա։

Share This