ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման հարցում
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքների կազմակերպման հարցում։
Այս մասին տեղեկանում ենք է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ֆեյսբուքյան էջից:
«Վերջերս Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքներին»,- ասված է հայտարարության մեջ։


