ԱՄՆ-ն անվերջ չի օգնի Ուկրաինային. Սպիտակ տուն
ԱՄՆ-ն անորոշ ժամանակով ռազմական օգնություն չի ցուցաբերի Ուկրաինային, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Այսօր մենք հայտարարեցինք 200 միլիոնի հատկացման մասին, և կշարունակենք օգնել, ինչով կարող ենք, բայց օգնությունն անվերջ չի լինի»,- ասաց նա։
Ինչպես պարզաբանել է Քիրբին, կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ը հնարավորություն ունի աջակցելու թե՛ Ուկրաինային, թե՛ Իսրայելին։ Սակայն նա հրաժարվեց կոնկրետ ասել, թե ինչ է նշանակում «կարճաժամկետ հեռանկարում»։
Շատ բան կախված է նրանից, թե Իսրայելի պաշտպանության բանակը որքան ինտենսիվ է ծախսում զինամթերքը և որքան կարող է իսրայելական ռազմարդյունաբերական համալիրը արկեր մատակարարել իր բանակին, ասել է պաշտոնյան։
Սա այն պարզ ակնարկն է Կիեւին, որ պետք է արդեն մտածել սեփական գլխի ճարը տեսնելու մասին:
