ԱՄՆ նախահագները միլիարդավոր դոլարներ են ստացել Կիևին ռազմական օգնության հաշվին

Ամերիկյան նահանգների մի մասը միլիարդավոր դոլարների եկամուտ է ստացել Ուկրաինային ռազմական օգնության հաշվին։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան վարչակազմի տարածած տվյալները:

Գործակալության տեղեկատվության համաձայն, որի տրամադրության տակ են հայտնվել համապատասխան փաստաթղթերը, ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսին է բաժանել քարտեզներ՝ ըստ ֆինանսական վիճակի և ներդրումների, որոնք կազմում են մոտ 27 միլիարդ դոլար «զինամթերք և մարտավարական մեքենաներ գնելու համար»:

Ամենամեծ եկամուտը՝ 2,364 մլրդ դոլար, ստացել է Փենսիլվանիա նահանգը։ Փաստաթղթերի համաձայն՝ նահանգում զգալի ներդրումներ են կատարվել զենք-զինամթերքի ստեղծման համար։ Արիզոնա նահանգը Կիևին ԱՄՆ աջակցության շնորհիվ ստացել է 2,196 միլիարդ դոլարի շահույթ, Տեխաս նահանգը ստացել է մոտ 1,45 միլիարդ դոլարի ֆինանսավորում 155 մմ տրամաչափի արկերի և այլ զինատեսակների արտադրության համար։

Share This