ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման հավանականությունը բարձր է առաջիկա 24 ժամվա ընթացքում. ամերիկյան փորձագետներ

Չնայած այն տարբեր հաղորդագրություններին, թե Թրամփը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա, ԱՄՆ նախագահը հերթական սպառնալից գրառումն է արել` «Իրանը պետք է ստորագրեր այն «գործարքը», որը ես նրանց առաջարկեցի։ Ինչպիսի ամոթ և կյանքերի վատնում։ Թույլ տվեք անկեղծորեն ասել. ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ։ Ես դա ասել եմ անընդհատ։ Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը»։

Այնուհետեւ Թրամփը վաղաժամ լքել է Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովը և վերադառնալով Միացյալ Նահանգներ` «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով»,- հաղորդում է Սպիտակ տունը:

«Թրամփը պատրաստվում է միանալ պատերազմին առաջիկա մի քանի ժամվա ընթացքում՝ ստորագրելով համապատասխան հրամանագիր»,- հաղորդում է իսրայելական 14-րդ ալիքը:
«ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման հավանականությունը բարձր է առաջիկա 24 ժամվա ընթացքում»,- կարծում են ամերիկյան մի շարք փորձագետներ:
Թրամփը պահանջել է, որ Ազգային անվտանգության խորհուրդը պատրաստ լինի աշխատել Սպիտակ տան իրավիճակային սենյակում, հաղորդում է Fox News-ը։

Share This