ԱՄՆ-ը 2,2 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային զինամթերքի համար

ԱՄՆ-ը 2,2 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինայի կողմից օգտագործվող Patriot և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռներ գնելու համար:

Այս մասին ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։

Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը 2,2 միլիարդ դոլար է ուղղել Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությանը:

«Այդ միջոցները կօգտագործվեն Ուկրաինայի համար Patriot և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռներ ձեռք բերելու համար»,- պարզաբանել է Պենտագոնը։

Ավելի վաղ վարչակազմը հայտարարել էր նաեւ Պենտագոնի պահեստներից Ուկրաինային 150 մլն դոլարի զենք փոխանցելու մասին։

Share This