ԱՄՆ գործակալությունների և ընկերությունների վրա լայնածավալ հաքերային հարձակում է իրականացվել

ԱՄՆ կառավարական գործակալությունների և ամերիկյան ընկերությունների դեմ Կիբերհարձակում է իրականացվել՝ Microsoft-ի SharePoint ծրագրաշարի խոցելիության պատճառով, հաղորդում է The Washington Post՝-ը հղում անելով պաշտոնյաներին և մասնավոր հետազոտողներին։

«Հաքերները վերջին մի քանի օրերի ընթացքում օգտվել են Microsoft-ի լայնորեն օգտագործվող սերվերային ծրագրաշարի անվտանգության խոշոր խախտումից՝ կառավարական գործակալությունների և ընկերությունների վրա գլոբալ հարձակում իրականացնելու համար», – ասվում է հոդվածում։

Հաղորդվում է, որ հաքերները թիրախավորել են պետական և տարածաշրջանային գործակալություններ, ինչպես նաև համալսարաններ և էներգետիկ ընկերություններ։ Դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած լայնածավալ կիբերհարձակման հետևում։

Share This