«Ամերիկյան իմպերիալիզմն ու իսրայելական սիոնիզմը անօգնական են». Թուրքական կուսակցություն

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը Իրանի Քիրման քաղաքում երկու հարյուրից ավելի մարդու կյանք խլած պայթյուններն անվանել է «ահաբեկչական գործողություն»: Ըստ նրա՝ ամերիկյան իմպերիալիզմն ու իսրայելական սիոնիզմը «անօգնական են»։

Իրանական Քերմանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը՝ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի հետ կապված սգո երթերի ժամանակ, հասել է մոտ 100-ի, վիրավորներինը` 211-ի, հայտնում է IRIB հեռուստառադիոկորպորացիան։

«Մենք դատապարտում ենք եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության Քիրման քաղաքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի օրը տեղի ունեցած ահաբեկչությունը։ Մաղթում ենք Ալլահի ողորմությունը ահաբեկչության ժամանակ զոհված մեր եղբայրներին և մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի պետությանն ու ժողովրդին։ Ամերիկյան իմպերիալիզմն ու իսրայելական սիոնիզմն անօգնական են:

Եկել է Ատլանտյան դարաշրջանի վերջը: Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի և Ռուսաստանի միասնությունը վերջ կդնի ԱՄՆ-ի իմպերիալիզմին և ահաբեկչությանը ԱՄՆ-ի և Իսրայելի գլխավորությամբ։ Մենք վճռականորեն դեմ ենք իմպ

Share This