Ամեն ինչ տվեց, հիմա խաղաղություն մուրալու ժամանակն է

Անցած շաբաթվա արյունալի դեպքերը ցույց են տալիս, որ իշխող ուժը՝ այդպես էլ չի գիտակցում իրավիճակի լրջությունն ու ստացած իրենց բնորոշմամբ՝պողպատե մանդատի արժեքը: Իշխանությունը երկրի առջև ծառացած օրհասական խնդիրները, սպառնալիք հանդիսացող մարտահրավերները օրակարգային հարց դարձնելու փոխարեն՝ փորձում են հերթական ստերով ու մանիպուլյացիաներով շեղել հանրությանը։Այն իրավիճակից, որը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ և բանավոր պայմանավորվածությունների արդյունքում է ստեղծվել։Իրեն վարչապետ հռչակածը իր միանձնյա հրամաններով՝Հայաստանից տարածքներ է նվիրաբերում իր եղբորը՝Ալիևին։Տվեց Շուշին, Հադրութը, Լաչինը, Քարվաճառն ու Ակնան՝անպատիժ մնաց, հիմա էլ հերթը Հայաստանինն է։Իշխանականները օրակարգ են նետել խաղաղության մասին վերանձնական թեզերը։ Այս իշխանությանը թվում է, որ իրենք իրենց ստացած մանդատը ոնց ուզեն, այդպես էլ կարող են տնօրինել՝ անտեսելով երկրի առջև ծառացած խնդիրները:Անունը դրել է խաղաղություն ու ամեն ինչ տվեց Ադրբեջանին։Այսինքն՝ամեն ինչ տանք, մենակ թե խաղաղ ապրենք, թուրքը մեր երկրում ներդրում կանի, հո իրար ձեռք-ձեռքի տված բարեկամ չեն ծնվում…չկան հավերժ թշնամիներ։Ինչպե՞ս կարելի է խաղաղություն ակնկալել մի երկրից, որը այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, խոշոր հաշվով թքած ունի քո ազնիվ ցանկությունների վրա։Էստեղ շատ կարևոր է հասկանալ մուրալու գնով խաղաղությու՞ն է մեզ պետք, թե՞ արժանապատիվ կյանք։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )