Ամեն ինչ արված է նրա համար, որ պետություն չլինի, գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպոստ՝ խնդրեմ. Փաշինյան
Բացառված է, որ որևէ ընտանիք ինքն իր համար ծախսի ավելի շատ, քան ծախսում է պետական բյուջեն, ուղղակի բացառված է։ Այս բանը մարդիկ պետք է հասկանան։ Ոնց որ մսերիցս փոկենք ու պետական բյուջեում վճարում անենք, ոնց որ թշնամուն ենք տալիս»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, մտցված է մեր մեթալիտետի մեջ, որ «մեր պետությունը մեր թշնամին է, մեր հակառակորդն է»։
«Այդ գիտակցությունը մտցրել են նրանք, ովքեր կարծում են, որ մենք պետք է չունենանք պետություն։ Ամեն ինչ արված է նրա համար, որ պետություն չլինի։ Գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպոստ՝ խնդրեմ։ Բան, չգիտեմ ինչ… այլ կարգի բան, ուղղակի տարածք, խնդրեմ, բաց ոչ պետություն։ Աաա, տեսեք, թալանում են, հարկ չի կարելի վճարել, էս չի կարելի։ Հայաստանում ուժեր կան, միշտ եղել են, ովքեր ասում են՝ հարկ մի վճարեք»,- ասաց Փաշինյանը։
