Ամենաթողությունը հասել է համայնքներ

Նորաշենում կրքերը կարծես թե չեն հանդարտվում։ Մի կողմից նախկին գյուղապետը գտնում է որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշումը կապված իր լիազորությունների դադարեցման հետ սխալ է, մյուս կողմից էլ նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը արդեն իրավապահների, մարզպետարանի աշխատակիցների ու այլ պաշտոնատարների հետ սկսել է գույքագրում համայնքապետարանում։ Հասարակական գործիչ Բաբկեն Հարությունյանն էլ իր հերթին է ահազանգում, որ կառավարության ներկայացուցիչների հետ լրիվ այլ պայմանավորվածություն են ունեցել, որի համաձայն, մինչ հանգուցալուծումը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու համայնքապետի տեղակալը, սակայն կարծես այդ պայմանավորվածությունը խախտվում է ու թե ով է բուն խախտողը, պարզ չէ՝ կենտրոնական իշխանությունը, թե գործող մարզպետը։ Ամեն դեպքում հակառակ թեւի ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ թիմային պայմանավորվածություն է խախտվել թափանցիկ աշխատելու հետ կապված, որի հետեւանքով էլ իրենք դիմել են արդեն նախկին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու համար։Դաշտում ավագանու նիստից մինչեւ ինքնիրավչության մասին ակնարկներ, խոսում է երկրում ստեղծված մի իրավիճակի հետ, որը արդեն ռեալ կերպով կարող է կաթվածահար անել ողջ պետական ապարատը եւ հեղափոխականությունը կարող է նույնիսկ փոխարինել իրավակարգին։ Սա թերեւս ամենից սարսափելին է, ու կարող է օրինակ համայնքի մասնատման հիմք հանդիսանալ։ ինչի ականատեսը, որ կլինենք, եթե այս ամենը չկանխվի։
