Ամենազուսպ հաշվարկների համաձայն՝ Իրանը միջուկային զենք կունենա 5 տարվա ընթացքում. իսրայելցի նախարար

Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանը կանխատեսում է, որ Իրանը միջուկային զենք ձեռք կբերի հինգ տարվա ընթացքում, նույնիսկ եթե համաշխարհային տերությունների հետ նոր միջուկային համաձայնագիր ձեռք բերվի, հայտնում է Times of Israel-ը։

«Ամենազուսպ գնահատականով՝ համաձայնագրի դեպքում Իրանը միջուկային կարողություն կունենա հինգ տարվա ընթացքում: Նայելով հարստացված ուրանի քանակին, որն այժմ ունի… դա բավարար է առնվազն մեկ միջուկային ռումբի համար», – ասել է Լիբերմանը:

Նա ենթադրել է, որ Իսրայելը ստիպված կլինի միայնակ գործել՝ խոչընդոտելու Իրանին հասնելու այս շեմին:

«Մենք պետք է միայնակ որոշում կայացնենք։ Ամենազուսպ գնահատականի համաձայն՝ առավելագույնը հինգ տարի կպահանջվի մինչև Իրանը միջուկային կարողություն ունենա»,- կրկնել է նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )