Ամենաարդյունավետ բնական միջոցները կոկորդի ցավը մեղմելու համար. 4 փորձված միջոցի բաղադրատոմս
Կոկորդի ցավը շնչառական համակարգի հիվանդություններին բնորոշ ամենատարածված ախտանշաններից մեկն է, սակայն այն կարող է հանդես գալ նաև որպես առանձին խնդիր: Նման ցավը բավական տհաճ է և բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել դրանից:
Նման դեպքերում հաճախ կիրառվում են բուժիչ օշարակներ կամ սառնաշաքարներ, սակայն նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ օգտագործելով միայն բնական բաղադրիչներ:
Aif.ru կայքը ներկայացրել է չորս արդյունավետ ու փորձված ժողովրդական դեղամիջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել կոկորդի ցավը:
- 2 ճաշի գդալ խնկեղեգի մանրացրած արմատներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, 20-30 րոպե դնել տաք գոլորշու վրա, այնուհետև ստացված թուրմն օգտագործել օրական մի քանի անգամ կոկորդը ողողելու համար։
- 30 գրամ հալվե վերայի տերևները կոտորակիչով մանրացնել, ավելացնել
- 1 բաժակ եռացրած ջուր, թողնել մեկ ժամ թրմվի, այնուհետև եռացնել 3 րոպե և քամել թանզիֆի օգնությամբ։ Ստացված թուրմն օգտագործել օրական երեք անգամ կոկորդը ողողելու համար։
- 100 գրամ չիչխանը (կարելի է օգտագործել նաև սառեցված հատապտուղները) տրոտել ու խյուս դարձնել, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թողնել մի փոքր սառչի, այնուհետև քամել ու խմել մանր կումերով։
- Մեկ կիտրոնի հյութին ավելացնել մի բաժակ ջուր, քաղցրացնել մի փոքր մեղրով և ստացված ըմպելիքը խմել օրվա ընթացքում որպես թեյ։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են տհաճ զգացողությունները մեղմելու համար, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
