Ամառվա սկիզբը վճռորոշ է լինելու Ուկրաինայի համար. Զելենսկի

Հունիսի սկզբից կորոշվի, թե ինչպես կանցնի ամառը և նույնիսկ ամբողջ 2024 թվականն Ուկրաինայի համար։

Խոսքը խաղաղության գագաթնաժողովի մասին է և ոչ միայն։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երեկոյան ելույթին։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան սպառնալիքներ է տեսնում և պետք է պատրաստ լինի արձագանքելու դրանց:

Նրա խոսքով՝ խոսքը խաղաղության գագաթնաժողովի, Ուկրաինայի ու Եվրամիության հարաբերությունների, ռազմաճակատի մասին է։

Պետության ղեկավարը հավելել է, որ Ուկրաինան ամեն ինչ անում է այս ոլորտներից յուրաքանչյուրում արդյունք ապահովելու համար։

Share This