Աճուրդի կհանվի 1998թ. արտադրության հազվագյուտ RUF CTR 2, որն ընդամենը մեկ սեփականատեր է ունեցել
1998թ. արտադրության RUF CTR 2 սուպերմեքենան, որն ընդամենը մեկ սեփականատեր է ունեցել, աճուրդի կհանվի Monterey Jet Center 2024-ում Broad Arrow Auctions-ի միջոցով, գրել է Motorious-ը։
Այս ինքնատպ մեքենան ունի արդիականացված շարժիչ՝ 580 ձիաուժ հզորությամբ, լիաքարշակ է, ունի լայն թափք, կարճ փոխանցատուփ եւ կատարելագործված կարբոնային արգելակներ։
Մեքենան, որը մանրազնին սպասարկվել եւ կատարել է ընդամենը 28 700 կիլոմետր վազք, առաջարկվում է ուղեկից հարուստ պատմությամբ, ներառյալ պատվերների ինքնատիպ ձեւաթղթերը եւ մանրամասն գրառումները նրա զարմանալի ճամփորդության մասին։
RUF Automobile GmbH ընկերությունը, որը հայտնի գերմանական ավտոարտադրող է, հիմնվել է 1939թ. Ալոիս Ռուֆ-ավագի կողմից։
Սկզբում ընկերությունն զբաղվում էր մեքենաների նորոգմամբ եւ սպասարկմամբ, բայց հետո սկսեց մեքենաներ ստեղծել անհատական պատվերներով։
Ալոիս Ռուֆ-կրտսերի ղեկավարությամբ RUF ընկերությունը դարձավ արտադրողականության եւ շքեղության խորհրդանիշը՝ նվաճելով ավտոսիրողների եւ հավաքորդների սրտերը ողջ աշխարհում։
