Աղվան Հովսեփյանը ենթարկվել է վիրահատության
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության: Այս մասին ֆբ-ի իր էջում հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Պաշտպանը նշել է, որ վիրահատությունը տևել է մոտ 1ժամ 30 րոպե, վիրահատությունն ըստ բժիշկների անցել է բարեհաջող։
