Ահա, թե օրվա ո՞ր ժամին է ճիշտ սուրճ ըմպել. մասնագետի կարծիքը

Կանանց ու տղամարդկանց մեծ նասը գերադասում է իր օրը սկսել 1 գավաթ  տաք սուրճով:

Մասնագետմների կարծիքով,  կոֆեին պարունակող ըմպելիքներն  ավելի լավ է օգտագոծել ժամը 9:30-ից մինչև 11:30 ընկած ժամանակահատվածում: Ամենամեծ արդյունավետությունը կնկատվի, եթե սուրճը խմել ժամը 10:30-ին:

 

Ինչպես պնդում են գիտնականները, հենց այդ ժամանակահատվածում էլ սուրճն  առավել լավ  է փոխազդում  կորտիզոլ հորմոնի հետ:

Սակայն ամերիկացի մասնագետների կողմից իրականացված հետազտության ժամանակ պարզվել է, որ գոյություն ունի որոշակի ժամանակահատված, երբ այդ համեղ ըմպելիքը դրսևորում է իր բոլոր բուժիչ հատկությունները:
Մասնավորապես Բետեսդի համալսարանի  մասնագետները պարզել են, որ սուրճն օժտված է տոնուսավորող ու աշխուժացնող հատկություններով և  ակտիվ փոխազդում է օրգանիզմի «կենսաբանական ժամացույց»-ը կարգավորող հորմոնի հետ:

Բժիշկները հայտնում են, որ կորտիզոլի մակարդակը օրգանիզմում առավոտյան ժամերին բարձրանում է  ու այդպես բարձր մակարդակի վրա պահպանվում է   մինչև ժամը 9-ը, որից հետո այն սկսում է կտրուկ նվազել:

Եվ հենց այդ ժամանակահատվածում էլ նրան անհրաժեշտ է արտաքին աջակցություն: Նշված դեպքում մարմնի համար յուրովի «լիցքավորում» է հանդիսանում սուրճի հատիկները: Շատերին արթնանալու համար անհրաժեշտ է լինում մեկ բաժակից ոչ պակաս ըմպելիք: Այդ կերպ օրգանիզմն  աշխուժանում ու լցվում է ուժով:

Share This