Ահաբեկչական գործողություն ՝ Հայ եկեղեցին քայքայողների դեմ

Հայ վրիժառուի առաջին հարվածն իր հասցատիրոջը գտավ հենց Ալեքսանդրապոլում: 1903թ. օգոստոսի 12-ի կեսօրին մի խումբ հնչակյաններ դաշույնի հարվածներով սպանեցին ռուս ավագ քահանա Վասիլևին: Ս.Դ.Հ.Կ. Ալեքսանդրապոլի «Արագած» մասնաճյուղի վարչության այդ տարիներին քարտուղար Պետրոս Մոճոռյանն իր հուշերում գրում է,

թե հունադավան այս հոգևորականն Ալեքսանդրոպոլի գավառի Ղարաքիլիսա, Աղին և Բուղդաշեն գյուղերի բնակչության կեսին խոստումներով ու կաշառքով դավանափոխ էր արել, որից հետո ազգի երկու տարբեր դավանանքի պատկանող գյուղացիների միջև սկսվել էին կռիվներ ու երկպառակություններ:
Հատված՝Armen Hayrapetyan Արմեն Հայրապետյանի, Ս.Դ. ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ «ԱՐԱԳԱԾ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1903թ. հոդվածից։
Lwusanka8wum` Պետրոս Մոճոռյանը իր զավակների հետ (1869–1937 թթ.) – թատերական գործիչ, գրականագետ, դերասան, ՍԴ Հնչակյան կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի վարչության քարտուղար, Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի ահաբեկողներից՝ 1903 թվական հոկտեմբերի 14-ին ։
Լուսանկարում՝ երեխաները, ձախից՝ Մարիամ Մոճոռյան ՀՍՍՀ և Վրաց, ՍՍՀ ժողովրդական դերասան, Ատրներսեհ՝ իրավաբան, Գևորգ՝ բանասիրական գիտությունների դոկտոր։
Լուսանկարը՝ իմ հավաքածուից։

Share This