Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիները շատանում, բոլորդ եկեք թիկունք դառնան․ արցախցի
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին իրավիճակը լարվում է, ադրբեջանցիները կուտակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է Ասկերանի բնակչուհի Հերմինե Խաչատրյանը։
«Շատ եմ խնդրում, բոլորդ եկեք ու միացեք։ Ադրբեջանցիները շատացել են, եկեք, թե քաղաքից, թե գյուղերից, եկեք թիկունք դառնանք, հասկանանք՝ ինչ ենք անում։ Վիճակը լուրջ է»,- նշեց նա։
